Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի շրջանակներում միայն լսարանային ուսուցումներ չէ, որ կազմակերպվում են: Իրավաբանների հմտությունները խորացնելու և զարգացնելու նպատակից ելնելով դպրոցի կազմակերպիչները նախատեսել են մի շարք հանդիպումներ ինչպես պետական և ոչ պետական մարմիններին, այնպես էլ միջազգային կազմակերպություններում:
Հերթական այցը ԵԱՀԿ երևանյան գրասենյակ էր: Այս գրասենյակի մամուլի և հանրային կապերով ավագ օգնական Գայանե Տեր-Ստեփանյանը ներկայացրեց մարմնի գործունեությունը և առաքելությունը:
Նա հատուկ անդրադարձավ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցներին, որոնք վերաբերում են արդարադատության համակարգին:
Այցելության ընթացքում ունկնդիրներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ, հանդիպումը զուգորդվում էր ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ հրապարակված գրքերի ուսումնասիրությամբ:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
Ինչպե՞ս անել, որ «ոչը» դառնա «այո». բանակցությունների հմտությունները
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար