Ինչպե՞ս անել, որ «ոչը» դառնա «այո». բանակցությունների հմտությունները

Բանակցության վարման հմտություններն այսօր սովորեցին Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրները: Նախ փաստաբան Մարիամ Զադոյանը նրանց ներկայացրեց բանակցություններ օրինակներ: Ինչպե՞ս անել, որ «ոչը» դառնա «այո», ըստ փաստաբանի եղանակները բազմաթիվ են, ամենաարդյունավետ՝ երկուսը: Ուստի նա ներկայացրեց Դիրքային բանակցությունները և Հարվարդյան մեթոդը, համեմատականներ անցկացրեց ու մատնանշեց դրանցից արդյունավետը:

Փաստաբանի կարծիքով՝ առաջինի դեպքում Կողմերն իրար դիտարկում են որպես հակառակորդներ, յուրաքանչյուրի նպատակը հաղթանակն է, պահանջում են զիջումներ՝ կառչելով իրենց դիրքերից և ճնշում գործադրելով, արդյունքում մեկը հաղթող է դուրս գալիս, իսկ մյուսը պարտվող:

Մինդեռ Հարվարդյան մեթոդը ենթադրում է, որ կողմերը խնդիր լուծողներ են, նրանք միասին աշխատում են, որպեսզի առավելապես երկուսն էլ օգուտ քաղեն՝ կենտրոնանալով շահերի, ոչ թե դիրքերի վրա և հիմնվելով սկզբունքների վրա, ոչ թե ճնշման, արդյունքում երկուսն էլ հաղթող են դուրս գալիս:

Թեմայի ներկայացումից հետո փաստաբանը տվեց հանձնարարություններ:

Դասախոսության ընթացքում ունկնդիրները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերն ու ստացան սպառիչ պատասխաններ:

Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:

Կարդացեք նաև՝

Լիազորագրի կազմման հմտությունների ուսուցանում Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ժամանակ

Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց. թեման՝ անգլերեն իրավաբանություն և վարչական ակտեր

Հայցադիմումի կազմման հմտությունները՝ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի հերթական թեման

Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց

Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում

Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա

Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը

Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել