«Ֆիլմում էլ, իրական կյանքում էլ զոհվել է թուրքի գնդակից»․ Գոռ Աբգարյանը երաժիշտ էր

Գոռ Հայկի Աբգարյանը զինծառայող էր ընդամենը երկու ամիս, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։

Արվեստի և երաժշտության մարդ էր Գոռը։ Նա ընդամենը 5 տարեկան էր, երբ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը պատահաբար նկատել էր նրան և առաջարկել նկարահանվել «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմում։

«Ֆիլմում էլ, իրական կյանքում էլ զոհվել է թուրքի գնդակից»,- Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում պատմում է մայրը՝ Մարիամ Մխիթարյանը։

Երաժշտությունն էր որդու տարերքը։ Նա նվագում էր անգամ քնելուց առաջ և ոչ ոքի չէր թողնում դիպչել իր գործիքներին։

«Շատ ակտիվ, խելացի երեխա էր։ Մեր գյուղում առաջին անգամ բացվեց շվիի դպրոց։ Երեխաներ էին պետք, դիմեցինք, Գոռը գնաց։ Սկզբում մի ամիս չէր ուզում, բայց հետո շատ սիրեց։ Սկսեց նվագել բլուլ, որը դժվար գործիք է։ Իր կյանքը չէր պատկերացնում առանց դուդուկի, շվիի, բլուլի։ Ուզում էր աշխատել գյուղի երաժշտական դպրոցում։ Մի քանի օր էր մնացել, որ պետք է բանակ գնար։ Մի նախադասություն ասաց, որը մինչև հիմա չեմ մոռանում․ «Մամ, հենց գնամ, պատերազմ է սկսվելու»։ Եվ այդպես էլ եղավ»,- հիշում է մայրը։

Գոռ Աբգարյանը զոհվել է հոկտեմբերի 26-ին Կարմիր շուկայի հատվածում՝ արկի հարվածից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել