«1.5 տարի փնտրել ենք»․ կամավորական Դավիթ Եղոյանը երեք երեխաների հայր էր

«Ես չգնամ, բա ո՞վ գնա»։ Դավիթ Եղոյանը երեք երեխաների հայր էր։ Փոքր տղան 2 տարեկան էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ պատերազմ Արցախում։ Դավիթը, առանց վարանելու, կամավորագրվեց հանուն հայրենիքի պաշտպանության։

«Փոքրս ընդհանրապես չի հիշում։ Ես եմ պատմում, որ ինքը հիշի իր պապային։ Երբ մենք ամուսնացանք, նա խաղաղապահ ջոկատում էր աշխատում։ Երեք ամիս աշխատեց, հետո դուրս եկավ։ Այդ երեք ամսվա ընթացքում մասնակցել է զորավարժությունների, ամեն ինչ հասցրել է անել։ Չէր սիրում մի տեղում մնալ։ Ամեն ինչ արագ-արագ էր անում, որ հասցներ։ Երբ ասում էի՝ իմ տղան չի ծառայելու, ամուսինս ասում էր՝ ինչո՞ւ չի ծառայելու, ինձանից լավ տղա՞ ա, պետք է ծառայի իմ տղան»,-Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում ասում է կինը՝ Շողիկ Մնացականյանը։

Նա հիշում է, որ երբ սկսվեց պատերազմը, իրենք Երևանում էին։ Տեսել էին, թե ինչպես են զինվորները հրաժեշտ տալիս ու գնում, հետո իմացել էին, որ պատերազմ է սկսվել։ Դավիթի առաջին արձագանքը եղել է այն, որ ինքը պիտի գնա ու հասնի այնտեղ։

«Սեպտեմբերի 30-ին երգելով հասել են Հադրութ։ Մեր տեղեկություններով՝ գնացել են Քաջարան, այնտեղից տարել են Հադրութ։ Հետո մեր գյուղում ասեկոսե տարածվեց, թե տղաները չկան։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվել։ Դավիթին 1.5 տարի փնտրել ենք»,-սում է կինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել