Պատերազմում վիրավորում ստացած Ալեքսանդրը 6 ամիս պայքարել է ապրելու համար, գիտակցության չգալով՝ մահացել է․ հերոսի մայրը պատմում է

2020 թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի մասնակից է Ալեքսանդրը։ Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում, 2000 թվականի նոյեմբերի 21-ին։

«Գյուղի գործերը սիրում էր, անում էր, հետո գնաց Ռուսաստան, եկավ ասաց, որ ծառայությունից հետո էլ կգնա այնտեղ աշխատելու։ Սովորող չէր, բայց աշխատող էր։ Հենց դպրոցն ավարտեց, տարան ծառայության, վատ չի ծառայել, լավ է եղել։ Մատաղիսում էր ծառայում»,- Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում պատմում է մայրը՝ Սիլվա Ալեքսանյանը։

1 տարի 9 ամսվա ծառայող էր Ալեքսանդր, երբ սկսվել է պատերազմը, մայրն ասում է, որ որդին ոչ մի բանից չի վախեցել։ 

«2 երեխաս քնած էին, հասկացա, որ կռվի ձայն է գալիս, վեր կացա, հասկացա, որ բոլոր կողմերից սկսել են կրակել։ Երկու տղաներս այդ ժամանակ բանակում էին, հեռախոսը վերցրեցի, զանգեցի, որին զանգում էի հեռախոսն անջատած էր։ Ալիկի հետ 5 օր չենք խոսել, հետո զանգեց, ասաց՝ լավ ենք»,-հիշում է մեր զրուցակիցը։

Այնուհետև հայտնի դարձավ, որ վիրավորում է ստացել Ալեքսանդրը, ծնողները երկար ժամանակ փնտրել են, գտել են Երևանի հիվանդանոցներից մեկում, անգիտակից վիճակում։ Մայրը որդուն ոտքի նշաններից է ճանաչել։ Բժիշկներն ասել են, որ ուղեղը վնասված է, սկայան Ալեքսանդրը 6 ամիս պայքարել է ապրելու համար, մահացել է 2021 թվականի մայիսի 14-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել