Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի 2023թ. հայտարարագրած գույքն ու եկամուտները

Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանը ներկայացրել է 2023 թվականի հաշվետու տարվա գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը բնակվում է կնոջ՝ Սիրանուշ Քոչարյանի (Սիրուշո) և երեխաների՝ Միքայել, Ռոբերտ և Զաբել Քոչարյանների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ԿԿՀ-ի պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրից։

Անշարժ գույք

Տարվա սկզբում հայտարարագրել է ավտոկայանատեղի, բնակարան և 2 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք Երևանում, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։ Ավտոկայանատեղին Քոչարյանը գնել է 2009 թվականին, բնակարանը նվիրատվություն է ստացել նույն թվականին, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներից մեկը գնել է 2012 թվականին, մյուսը՝ 2013 թվականին։

Տրանսպորտային միջոցներ

Տվյալ տարվա սկզբում առկա են եղել 2 տրանսպորտային միջոց՝ 2013 և 2019 թվականների Toyota մակնիշի մեքենաներ։ Լևոն Քոչարյանը դրանք ձեռք է բերել համապատասխանաբար 2013 և 2019 թվականներին։

Նրա տնօրինման տակ է եղել նաև 2020 թվականին թողարկված Lexus մակնիշի ավտոմեքենա։

Բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ

Լևոն Քոչարյանը բաժնետոմսեր ունի 100,000 եվրո, 300,000 դոլար արժողությամբ և բաժնեմասեր՝ 5,000 ռուբլի, 1,074,000,000 դրամ արժողություններով և 1 բաժնետոմս ստացել է որպես նվիրատվություն եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի կողմից․ արժողությունը՝  31,830,000 դրամ։

Հանձնված և վերադարձված փոխառություններ

Նա 2023-ի ընթացքում 8․3 տոկոսադրույքով փոխառություն է հանձնել «Զեմկոմինվեստ» ՍՊԸ-ին։ Գումարի չափը կազմել է 244,452,574 ռուբլի։ 2 անգամ փոխառություն է հանձնել Հայաստանի Ուժային Եռամարտի Ֆեդերացիային 0 տոկոս տոկոսադրույքով։ Նշենք, որ Քոչարյանը նախագահում է Հայաստանի Ուժային եռամարտի Ֆեդերացիա ՀԿ-ն։

Փոխառություններից մեկի չափը կազմել է 4,270,000 դրամ, մյուսինը՝  9,000 դոլար։

Բանկային հաշիվների մնացորդներ

Տարբեր բանկերում տարվա սկզբում հայտարարագրել է  318,386 դրամ,  6,700 SEK, 834 դոլար, 30.15 դոլար, 490,500 դրամ։

Տարվա վերջում այդ գումարները դարձել են համապատասխանաբար  314,885 դրամ, 6,700 SEK,  36,079 դոլար, 10.15 դոլար, 12,363,650.9 դրամ, ավելացվել է նաև 153,129 դրամ գումար։ Նշենք, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ մնացորդներ ունեցել է 10 բանկերում․ դրանք կազմել են 64,747,59 դրամ,  6,700 SEK, 769,27 դոլար 16,732 դրամ, 75,1 եվրո, 217,4 դոլար, 154,010 դրամ, 0,95 եվրո, 108,48 դոլար, 18,363,209 դոլար։

Կանխիկ դրամ

Կանխիկ դրամի չափը տարվա սկզբում կազմել է 12,000,000 դրամ, տարվա վերջում մնացել է 3,000,000-ը։

Հաշվետու տարվա եկամուտներ

Լևոն Քոչարյանը 5 աղբյուրներից եկամուտ է ստացել։ Աղբյուրներից 2-ը «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունն է, որից 19,799,451 դրամ աշխատավարձ է ստացել, իսկ շահաբաժնից՝ 285,000,000 դրամ։

Ազգային ժողովի կողմից ստացել է աշխատավարձ՝ 2,413,785 դրամի չափով, «Թարգեթ գրուպ»-ի կողմից ստացել է վարձակալության դիմաց վճար՝ 8,190,166 դրամի չափով, 5,749,750 դրամ՝ «Սելֆ պլյուս»-ի կողմից։

Ընդհանուր առմամբ՝ 2023թ․-ի ընթացքում Քոչարյանի եկամուտները կազմել են 321,153,152 դրամ։ Նշենք, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ եկամուտ է ստացել ևս 2 աղբյուրից՝ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունից՝ որպես ապահովագրական հատուցում և որպես փոխառություն (վարկ)։

Նախորդ տարվա ընթացքում Լևոն Քոչարյանը hանգստի համար ծախսել է 3,200,000 դրամ։

Ուսման կամ այլ դասընթացների համար վարձավճարը կազմել է  5,400,000 դրամ։

«Էքսզել աութդորս» ՍՊԸ, «Մուդելայզեր ԱԲ» ՍՊԸ, «Զեմկոմինվեստ» ՍՊԸ, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ, «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ կազմակերպություններում ունի մասնակցություններ՝  (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) 0.7%, 0.46%, 50%, 60%, 33.3%-ի չափով։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Լևոն Քոչարյանը հայտարարագրել էր նաև մասնակցությունը 5 առևտրային կազմակերպություններում․

  •  «Զեմկոմինվեստ»  ՍՊԸ (50 տոկոս՝ 2014 թվականից),
  • «Մուդելայզեր ԱԲ» ՍՊԸ (0,46 տոկոս՝ 2015թ․-ից),
  • «Էքսզել Աութդորս» ՍՊԸ (0,7 տոկոս՝ 2016թ․-ից),
  • «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ (33,3 տոկոս՝ 2015թ․-ից),
  • «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ (60 տոկոս՝ 2008թ․-ից)։

Հայտարարագիր է ներկայացրել նաև Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն։

Անշարժ գույք

2023 թվականի հայտարարատու տարվա ընթացքում ներկայացրել է համատեղ սեփականության իրավունքով ձեռք բերված 2 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք Երևանումմ։ Դրանք գտնվում են Կենտրոն վարչական շրջանում։

Արժեթղթեր և բանկային հաշիվներում առկա մնացորդներ

Սիրուշոն 2 ընկերություններում ունեցել է արժեթղթեր՝ 100000 դրամի և 800 դոլարի չափով։ Մեկը՝ 2010-ին, մյուսը՝ 2018-ին։

Տարվա սկզբում 3 բանկերում ունեցել է 1,300 դոլար, 504,291 դրամ և 5,976 դոլարի չափով եկամուտ, որոնք տարվա վերջում կազմել են համապատասխանաբար 890 դոլար, 1,169,432 դրամ և 10,167 դոլար։

Հաշվետու տարվա եկամուտներ

Հաշվետու տարվա եկամուտներն են՝ Armat LLC կազմակերպությունից 255,500 դոլար՝ որպես շահաբաժին և «Սիրուշո Փրոդաքշն» ընկերության կողմից 2,883,189 դրամ՝ որպես աշխատանքի վարձատրության դիմաց տրված գումար։

2023թ․-ի ընթացքում Սիրուշոյի ստացած եկամուտները կազմել են 101,958,424 դրամ։

Հանգստի նպատակով ծախսված գումար

Նա հանգստի նպատակով ծախսել է 2,300,000 դրամ գումար։

Մարիամ Անտոնյան

Գլխավորը նկարը պատրաստվել է Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել