«Մարտի 1-ի» գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ստացել է Երևանի ընդահանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետ Մարգարյանի զեկուցագիրը, որով վերջինս հայտնել է, որ դատական նիստի ընթացքում քաղաքացի Անահիտ Հակոբյանը դատական նիստի ժամանակ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել դատական նիստին ներկա գտնվող անձանց հասցեին։
Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց քաղաքացու նկատմամբ և նրան հեռացրեց նիստերի դահլիճից՝ մինչև գործի քննության ավարտը։
«Դա նշանակում է, որ քաղաքացին չի կարող ներկա գտնվել սույն գործի քննությանը՝ անկախ նրանից, թե որքան կտևի գործի քննությունը»,-նշեց Դանիբեկյանը։
Նիստը՝ ՈւՂԻՂ