Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Արմեն Գևորգյանը չի կարողանա մեկնել Ավստրիա. դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 8-ին,  նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունների վերաբերյալ իր որոշումները:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր դատարանին վերացնել Արմեն Գևորգյանի խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին և թույլ տալ նրան ժամանակավորապես, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, մեկնել Հայաստանի Հանրապետությունից:

Պատճառը առողջական խնդիրներն ու գործնական հանդիպումն էին, որը պետք է կայանար Ավստրիայում:

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունները: Արմեն Գևորգյանը չի կարողանա լքել Հայաստանը:

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել