Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատական նիստերի դահլիճում գտնվող անձինք սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և դրսևորում են ագրեսիվ վարքագիծ. Աննա Դանիբեկյանը զգուշացրեց ներկաներին

Դատավոր Աննա Դանիբեկյանը ստացել է Երևանի ընդահանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետ Մարգարյանի զեկուցագիրը, որով վերջինս հայտնել է, որ դատական նիստի ընթացքում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և ընդդիմախոսները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատավորի և դատարանի նկատմամբ:

«Դատական նիստերի դահլիճում գտնվող անձինք սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և դրսևորում ագրեսիվ վարքագիծ»,-նշեց Դանիբեկյանը:

Նա դատավարության կողմ չհանդիսացող, նիստերի դահլիճում գտնվող անձանց պարզաբանեց, որ ներկաները չպետք է խախտեն կարգը, խախտելու դեպքում էլ կհեռացվեն նիստերի դահլիճից:

Դատարանը հանձնարարեց դատական կարգադրիչներին դատական նիստի կարգը խանգարող գործողություններ կատարող անձանց անհապաղ հեռացնել նիստերի դահլիճից, պարզել նրանց ինքնությունը, որպեսզի դատարանը քննարկի նշված անձանց տևական ժամանակով, այդ թվում՝ մինչև գործի ավարտը դատական նիստերի դահլիճից հեռացնելու հարցը:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել