Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր ինքնաբացարկի միջնորդություն պետք է ներկայացնի Աննա Դանիբեկյանին, սակայն փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նույնպես միջնորդություն ունի անելու՝ իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ:
Աննա Դանիբեկյանը նշեց, որ առաջինը միջնորդություն կներկայացնի Հայկ Ալումյանը, ինչին դեմ արտահայտվեց Էրիկ Ալեքսանյանը: Նա փորձեց հայտարարություն անել, սակայն դատարանը նրան թույլ չտվեց:
«Դուք զրկում եք պաշտպանական կողմին հայտարարությամբ հանդես գալ, ինչը հանդիսանում է պաշտպանության կողմի բաղադրատարր: Առարկում եմ Ձեր ապօրինի գործողությունների դեմ»,-նշեց նա:
Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը Էրիկ Ալեքսանյանի հայտարարությունը չի լսում և դրան չի անդրադառնում:
Մանրամասները՝ տեսանյութում