Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մեղադրյալ Քոչարյանը նույնպես չի կանխատեսել, որ կարող է նման իրավիճակում հայտնվել. դատախազ Պետրոս Պետրոսյան

Դատախազ Պետրոն Պետրոսյանը այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ժամանակ նշեց, որ օբյեկտիվ պատճառներով դեռ ծանոթ չեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության վերաբերյալ դատարանի կողմից հրապարակված որոշման բովանդակությանը:

Դատախազն ասաց, որ միայն այն հանգամանքը, որ մարդը նախկինում զբաղեցրել է պետական պաշտոն և դրանով պայմանավորված ազդեցություն է ունեցել թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում՝ անհերքելի փաստ է, և դա իրավունք է տալիս մտածելու, որ կարող էր նաև անօրինական ազդեցություն ունենալ քրեական գործի վրա:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել