Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Եթե փախնող լինեի, այսօր ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմելուց կլինեին. Ռոբերտ Քոչարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարությամբ հանդես եկավ դատարանում՝ նշելով, որ քննությունից թաքնվել չի պատրաստվում, «Եթե  փախնող լինեի, հիմա Ստեփանակերտում ադրբեջանցիները թեյ էին խմում»,-ասաց պաշտոնաթող նախագահը:

Նա  նշեց, որ գործով ստացված ցուցմունքների մեջ  միայն չորս հոգու ցուցմունք կա, ովքեր ասել են, որ այդ օրը  շփվել են իր հետ: Ռոբերտ Քոչարյանը նախագահող դատավորին հայտնեց, որ եթե ծանոթանան այդ ցուցմունքներին՝  կտեսնեն, որ չկա այնպիսի ցուցմունք, որի վրա նա կարող է ազդել ազատության մեջ լինելով: Նա՝ միանալով իր փաստաբանների ելույթներին, ասաց, որ մտադրություն չունի ազատության մեջ լինելու դեպքում միջամտել գործի քննությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել