Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1438-Ն որոշմամբ հաստատվել է ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը:
Համաձայն վերը նշված կառավարության որոշման՝ թռչնաբուծական տնտեսություններում հավերի կերակրման համար օգտագործվող կերը պետք է համապատասխանի «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:
Արգելվում է գենետիկորեն ձևափոխված հավերից ստացված ձվերը դասել որպես «Էքստրա» տեսակի, իսկ դրանցից ստացված ձվամթերքի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն` գենետիկորեն ձևափոխված լինելու մասին:
Թռչնաբուծական տնտեսություններում ձվերը տեսակավորում են հավերի ածելուց հետո մեկ օրվա ընթացքում:
Ձվամթերք արտադրող ձեռնարկությունների ներարտադրական տարածքների հատակագծումը և սարքավորումներով հագեցվածությունը պետք է ապահովի հետևյալ գործողությունների առանձնացումը`
1) աղտոտված ձվերի լվացումը, չորացումը և ախտահանումը, եթե հաստատության կողմից իրականացվում են նման գործողություններ.
2) ձվերի ջարդումը, դրանց պարունակության հավաքումը և կճեպի մասերի, ենթակճեպային թաղանթի հեռացումը:
Ձվամթերք արտադրող կազմակերպությունում որպես հումք պետք է օգտագործվեն միայն մաքուր և չոր ձվերը, որոնք անհրաժեշտ է ջարդել ապահովելով ախտոտումը նվազագույնի հասցնելու պայմաններ: Ճաքած ձվերը պետք է հնարավորինս արագ ենթարկվեն մշակման:
Հարկ է իմանալ, որ ջարդելուց հետո հեղուկ ձվամթերքը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ենթարկվի մանրակրկիտ վերամշակման` մանրէաբանական ռիսկերը բացառելու կամ մինչև թույլատրելի սահմանը նվազեցնելու համար:
Նշենք, որ շակված ձվամթերքում ձվերի կճեպի մնացորդների, ձվի թաղանթի և ցանկացած այլ մասնիկների քանակը չպետք է գերազանցի ձվամթերքի 100 մգ/կգ–ը։
Եթե վերամշակումը չի իրականացվելու ձվի ջարդելուց անմիջապես հետո, ապա հեղուկ ձվամթերքը պետք է պահվի սառեցված վիճակում կամ 40C չգերազանցող ջերմաստիճանի պայմաններում, բայց ոչ ավելի, քան 48 ժամ:
Ավելացնենք, որ ձվերի մշակման և ձվամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 885-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական հրահանգների պահանջներին համապատասխան:
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:
Կարող եք կարդալ նաև՝
Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվեն ձվի և ձվամթերքի արտադրության ժամանակ
Պահանջներ, որոնք պետք է պահպանվեն ձվերի և ձվամթերքի պահպանման և փոխադրման դեպքում
Պահանջներ, որոնք ներկայացվում են ձվի և ձվամթերքի անվտանգությանը
Ի՞նչ պահանջներ պետք է պահպանվեն մսի և սննդամթերքի արտադրությունում աշխատող անձնակազի կողմից
Ի՞նչ արգելքներ են ներկայացվում սննդամթերքի գովազդին
Որո՞նք են մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում հանրային սնունդ վաճառողներին
Ի՞նչ առանձնահատկություններ ունի հացի վաճառքը
Ի՞նչ կարգով են տրամադրվում դրոշմապիտակները
Ի՞նչ իրավունքներ ունեն սննդամթերքի ոլորտում ստուգումներ իրականացնողները
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի մակնշման մասին
Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները
Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել
Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին
Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը
Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը
Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները
Կարող եք դիտել նաև՝
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի փաթեթավորմանը
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ստուգում իրականացնող անձանց իրավունքների մասին
Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ