Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի մակնշման մասին

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը պետք է ներառի`

1) անվանումը.

2) բաղադությունը, իսկ կաթի և կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ: Բաղադրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է չնշվել հետևյալ դեպքերում`

ա. մշակում չանցած թարմ մրգերի (ներառյալ` հատապտուղների) և բանջարեղենի (ներառյալ` կարտոֆիլի),

բ. քացախի, որն ստացվել է պարենային հումքի մեկ տեսակից (առանց այլ բաղադրիչներ ավելացնելու),

գ. սննդամթերքի, որը կազմված է մեկ բաղադրիչից, պայմանով, որ սննդամթերքի անվանմամբ հնարավոր է սահմանել այդ բաղադրիչի առկայությունը,

դ. եթե սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սննդամթերքի առանձին տեսակների համար այլ պահանջ նախատեսված չէ.

2.1) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան) և դասիչները.

3) ալերգենների ցանկը, որոնք օգտագործվել են սննդամթերքի արտադրության կամ պատրաստման ժամանակ և պարունակվում են վերջնական արտադրանքում, նույնիսկ ձևափոխված տարբերակով.

4) զտաքաշը կամ ծավալը.

5) արտադրման ամսաթիվը.

6) պիտանիության ժամկետը.

7) պահման պայմանները` սահմանված արտադրողի կողմից կամ նախատեսված սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ` սննդամթերքի առանձին տեսակների համար։ Այն սննդամթերքի համար, որի որակն ու անվտանգությունը փոխվում է այն փչանալուց պաշտպանող փաթեթվածքը բացելուց հետո, նշվում են նաև այդ փաթեթվածքը բացելուց հետո պահպանման պայմանները.

8) արտադրողի, ներմուծողի, վերջիններիս ներկայացուցչի անվանումը (անունը), գործունեության (բնակության) հասցեն.

9) սննդամթերքի, այդ թվում` սննդամթերքի պատրաստմանը վերաբերող ցուցումներ և (կամ) սահմանափակումներ, եթե առանց տվյալ ցուցումների կամ սահմանափակումների սննդամթերքի օգտագործումը դժվարանում է կամ կարող է վնաս հասցնել սպառողների առողջությանը, հանգեցնել սննդամթերքի համային հատկությունների նվազմանը կամ կորստին.

10) ծագման երկիրը.

11) սննդային արժեքի ցուցանիշները` հաշվի առնելով սննդամթերքի սննդային արժեքի մակնշմանը ներկայացվող ընդհանուր պահանջները.

12) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը.

13) սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սննդամթերքի առանձին տեսակների համար սահմանված պարտադիր մակնշման այլ տեղեկատվություն.

14) սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության մասին տվյալները:

Հարկ է նշել, որ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը կարող է պարունակել լրացուցիչ տվյալներ, այդ թվում` այն փաստաթղթի մասին, որի համաձայն արտադրվել և կարող է տարբերակվել (նույնականացվել) տվյալ սննդամթերքը, սննդամթերքի համար մտածված անունը, ապրանքային նշանը, ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներ ունեցողի մասին տվյալները, ծագման վայրի անվանումը, լիցենզիա տրամադրողի անվանումը և գտնվելու վայրը, կամավոր հավաստագրման համակարգերի նշանները։

Արգելվում է շրջանառության մեջ դրված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի տեղեկակրի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:

Արգելվում է պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը և իրացումը` որպես սննդամթերք:

Կարևոր է, որ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի, որը հնարավոր կդարձնի սննդամթերքի և դրա արտադրողի նույնականացումը:

Իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության և շրջանառության բոլոր փուլերում` համաձայն տեխնոլոգիական հրահանգի:

Արգելվում է վնասված փաթեթավորումով և մակնշումով սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի իրացումը:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:

Կարող եք կարդալ նաև՝

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել կասեցումը

Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին

Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Արգելվում է ներմուծել

Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություններ մատուցողները կարող են ենթարկվել պատասխանատվության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել