Որո՞նք են մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները

Կառավարության 2006 թվականի  հոկտեմբերի 19-ին N 1560-Ն որոշման համաձայն ՝մսի և մսամթերքի արտադրության գործընթացում կենդանիների սպանդը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հարկ է նշել, որ մսի և մսամթերքի արտադրության գործընթացում արտադրական տարածքների նախագծման, շինարարության, վերակառուցման և շահագործման ժամանակ անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից սահմանված շինարարական, անասնաբուժասանիտարական, հիգիենիկ նորմերը և կանոնները:

Մսի և մսամթերքի արտադրության գործընթացում հիմնական և օժանդակ արտադրամասերի, բաժանմունքների, տեղամասերի, սարքավորումների հատակագծման ժամանակ անհրաժեշտ է ապահովել տեխնոլոգիական գործընթացների հոսքայնությունը, անասնաբուժասանիտարական հսկողությունը և կենսագործունեության անվտանգությունը: Կազմակերպության տարածքը պետք է լինի մաքուր, ցանկապատված, աղբը և թափոնները պետք է հեռացվեն օրական առնվազն մեկ անգամ: Անհրաժեշտ է պահպանել ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերին, լուսավորությանը, ջեռուցմանը, օդափոխության միկրոկլիմային և աղմուկին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

Կարևոր է նշել, որ արտադրական, օժանդակ և կենցաղային շինությունները պետք է լուսավորված լինեն՝ կախված իրականացվող աշխատանքի բնույթից և անվտանգության պահանջներից:

Մսի և մսամթերքի արտադրությունում օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից խմելու ջրին ներկայացվող սանիտարական կանոններին և նորմերին:

Մսամթերքի արտադրության համար օգտագործվող միսը պարտադիր ենթարկվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության, իսկ սննդային հավելումները, փաթեթավորող նյութերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետք է թույլատրված լինեն սննդամթերքի արտադրությունում կիրառելու համար:

Պետք է իմանալ, որ մսի և մսամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշները որոշվում են արտադրողի և սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից սահմանված պարբերականությամբ:

Տեղական արտադրության և ներմուծվող միսը վերամշակման է ընդունվում միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ` անասնաբուժասանիտարական փորձաքննությունից հետո:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքներով պայմանական պիտանի ճանաչված միսը և մսամթերքն անհրաժեշտ է վարակազերծել հատուկ շինություններում, որտեղ առկա են էլեկտրական և գազի վառարաններ, կաթսաներ, ավտոկլավներ: Վնասազերծումից հետո ստացված մթերքը կարելի է օգտագործել միայն լաբորատոր հետազոտությունից հետո, որով հաստատվում է մթերքի անվտանգությունը: Վնասազերծման դեպքում մսի խորքում ջերմաստիճանը պետք է կազմի առնվազն 800C, իսկ ճարպի դեպքում` 1000C, կամ միսը պետք է սառեցվի առնվազն -120C ջերմաստիճանի պայմաններում:

Նշված կառավարության որոշման համաձայն՝ մսի և մսամթերքի արտադրությունում անհրաժեշտ է պահպանել ջերմաստիճանի, խոնավության ռեժիմները, որոնք ապահովում են անվտանգությունը

Մսի և մսամթերքի արտադրությունում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված պեստիցիդներ, անասնաբուժական դեղամիջոցներ, այլ քիմիական միջոցներ:

Նշված կառավարության որոշմամբ՝ միսն արտադրական մշակումից առաջ պաղեցնում են մինչև 0-40C, սառեցնում` մինչև -2 – 80C ջերմաստիճանը:

Թարմ միսն արտադրական մշակման է ենթարկվում տեխնոլոգիական գործընթացներից հետո 3 ժամվա ընթացքում: Պաղեցված միսը պահում են -140C, իսկ սառեցվածը` -180C-ից ոչ բարձր ջերմաստիճանում:

Մինչև հումքի տեղափոխումը սառնարանային խուց` սառնարանի պատերը, հատակը, առաստաղը, սարքավորումները, տրանսպորտային միջոցները, տարան ախտահանում են և ենթարկում սանիտարական մշակման:

Մսի և մսամթերքի արտադրական հսկողությունն իրականացնում է արտադրողը, որը հսկում է արտադրական, տեխնոլոգիական գործընթացների պարամետրերը, կրիտիկական կետերը, մթերքի անվտանգությունը և սահմանում մթերքի պիտանիության ժամկետը` հաշվի առնելով օգտագործվող հումքի որակը, փաթեթավորման եղանակը, արտադրության սանիտարահիգիենիկ պայմանները:

Մսի և մսամթերքի արտադրությունն իրականացվում է արտադրողի կողմից սահմանված տեխնոլոգիական հրահանգին ու տվյալ արտադրատեսակի պատրաստման բաղադրագրին համապատասխան:

Վերամշակման գործընթացում միսն աղում են նիտրիտի և կերակրի աղի խառնուրդով: Կուտերացումից հետո մսի խճողակի ջերմաստիճանը չպետք է գերազանցի +180C-ը, իսկ ջերմային մշակման ժամանակ մսահացի գլանահացի կենտրոնում պետք է ապահովվի 68-720C ջերմաստիճան:

Ելնելով օգտագործվող մսի, փաթեթավորող նյութերի, արտադրության սանիտարահիգիենիկ պայմաններից` արտադրողը սահմանում է հիմնավորված պիտանիության ժամկետ:

Մսի և մսամթերքի արտադրությունում չի թույլատրվում տեխնոլոգիական մշակումը` ուլտրամանուշակագույն ճառագայթների և ֆիզիկաքիմիական այլ գործոնների ազդեցությամբ, աղիների թաղանթների օգտագործումը, որոնց վրա հայտնաբերված են լորձ, ճարպ, մակաբույծներ կամ այլ օտար նյութեր:

Մսի և մսամթերքի արտադրության, օգտահանման, պահպանման, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացների ժամանակ շրջակա միջավայր արտազատվող աղտոտող նյութերի քանակությունը պետք է համապատասխանի բնապահպանության անվտանգության օրենսդրության պահանջներին:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:

Կարող եք կարդալ նաև՝

Ի՞նչ պահանջներ պետք է պահպանվեն մսի և սննդամթերքի արտադրությունում աշխատող անձնակազի կողմից

Ի՞նչ արգելքներ են ներկայացվում սննդամթերքի գովազդին

Որո՞նք են մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում հանրային սնունդ վաճառողներին

Ի՞նչ առանձնահատկություններ ունի հացի վաճառքը

Ի՞նչ կարգով են տրամադրվում դրոշմապիտակները

Ի՞նչ իրավունքներ ունեն սննդամթերքի ոլորտում ստուգումներ իրականացնողները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի մակնշման մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել 

Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Արգելվում է ներմուծել

Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություններ մատուցողները կարող են ենթարկվել պատասխանատվության

Կարող եք դիտել նաև՝

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի փաթեթավորմանը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ստուգում իրականացնող անձանց իրավունքների մասին

Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել