Ի՞նչ պահանջներ պետք է պահպանվեն մսի և սննդամթերքի արտադրությունում աշխատող անձնակազի կողմից

Կառավարության 2006 թվականի  հոկտեմբերի 19-ին N 1560-Ն որոշման համաձայն ՝մսի և մսամթերքի արտադրության մեջ աշխատող անձը պետք է իմանա և պահպանի տեխնոլոգիական գործընթացին ներկայացվող պահանջները, ունենա մասնագիտական պատրաստվածություն և հմտություն` պոտենցիալ ռիսկերը ճիշտ գնահատելու համար, ինչպես նաև` համապատասխան որակավորում:

Միս և մսամթերք արտադրող կազմակերպությունում պարբերաբար կազմակերպվում են աշխատողների ուսուցում, խորհրդատվություն` մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով:

Թույլատրվում է մսի և մսամթերքի թողարկման աշխատանքներում` համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ինժեներատեխնիկական կադրերի ներգրավումը, ովքեր կազմակերպում են տարեկան հրահանգավորումներ անմիջապես բանվորական տեղերում` հաշվի առնելով տեխնոլոգիական գործընթացների հաջորդականությունը, անասնաբուժասանիտարական, սանիտարահիգիենիկ պահանջներն ու նորմերը:

Վերը նշված կառավարության որոշման համաձայն՝ մսի և մսամթերքի արտադրության կազմակերպություններում աշխատողները պարտադիր ենթարկվում են բժշկական զննման և պետք է ունենան սանիտարական գրքույկ:

Մսի և մսամթերքի արտադրության կազմակերպություններում աշխատել չի թույլատրվում այն անձանց, ովքեր հիվանդ են վարակիչ հիվանդություններով կամ շփվում են այդպիսի հիվանդների հետ, հետազոտված և պատվաստված չեն բրուցելոզի և տուբերկուլոզի նկատմամբ, ուսուցված չեն անձնական հիգիենայի կանոնների վերաբերյալ, ունեն մաշկի ամբողջակա1նության խանգարումներ, ինչպես նաև` անչափահասներին, հղի և կերակրող կանանց:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:

Կարող եք կարդալ նաև՝

Ի՞նչ պահանջներ պետք է պահպանվեն մսի և սննդամթերքի արտադրությունում աշխատող անձնակազի կողմից

Ի՞նչ արգելքներ են ներկայացվում սննդամթերքի գովազդին

Որո՞նք են մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում հանրային սնունդ վաճառողներին

Ի՞նչ առանձնահատկություններ ունի հացի վաճառքը

Ի՞նչ կարգով են տրամադրվում դրոշմապիտակները

Ի՞նչ իրավունքներ ունեն սննդամթերքի ոլորտում ստուգումներ իրականացնողները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի մակնշման մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել 

Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Արգելվում է ներմուծել

Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություններ մատուցողները կարող են ենթարկվել պատասխանատվության

Կարող եք դիտել նաև՝

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի փաթեթավորմանը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ստուգում իրականացնող անձանց իրավունքների մասին

Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել