Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

ՀՀ նախագահի մեկնաբանությունը պաշտպանը դիտարկում է որպես ճնշում դատարանի վրա

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի և անչափահաս Շահեն Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ցանկացավ հայտարարություն անել` կապված Սերժ Սարգսյանի ելույթի հետ, սակայն նախագահող դատավորն այն հետաձգեց:

Դատական նիստից հետո տիկին Պետրոսյանը մանրամասնեց, որ սեպտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելով Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին: Այցի օրերին նա ելույթով է հանդես եկել` անդրադառնալով Շանթ Հարությունյանին. «Նրան հարց են ուղղել` ինչպե՞ս եք վերաբերում Շանթ Հարությունյանի գործին, նա պատասխանել է` Ձեր երկրում, որ մարդը հանցագործություն է կատարում, պետք է չէ՞, որ դատապարտվի»,- նշեց տիկին Պետրոսյանը` հավելելով. «Մենք արդեն ավարտական փուլում ենք գտնվում և նախագահի կողմից հնչեց, որ անձը պետք է դատապարտվի` խոսքն այս խմբի մասին էր: Նա միանշանակ խախտել է անմեղության կանխավարկածը և ըստ էության` կանխորոշել է գործի ելքը, ճնշում գործադրելով դատարանի վրա»:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել