Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալ Վարդան Վարդանյանը դատարանում հայտնեց, որ իրենց բերման ենթարկելիս շատերի մոտ եղած իրերն անհետացել են: Մասնավորապես Շահեն Հարությունյանի թվային ֆոտոխցիկը, Լիպարտիտ Պետրոսյանի բջջային հեռախոսը:
«Մեր իրերը յուրացվել են պաշտոնի չարաշահմամբ: Ես խնդրում եմ դատարանին, որպեսզի միջոցներ ձեռք առնի, որպեսզի մեղավորները պատժվեն ու էդ ապրանքը վերադարձվի իրենց տիրոջը: Մեր տղեքին էլ կոչ եմ անում, որ հենց հիմա կամ դատից հետո ումից ինչ կորելա դիմում գրեն ու ուսումնասիրեն: Էդ առգրավված իրերի մեջ սաղս էլ ապրանք ենք էլի ունեցել: Ես գնամ նայեմ, տենամ տեղում ա, թե չէ»:
Շանթ Հարությունյանն էլ նշեց. «Մի հատ պարզենք էլի, կարող ա մեզ բռնել են շահագրգռությունը հենց էդ ա էլի եղել, մեզ բռնեն թալանեն»:
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ի պատասխան ասաց. «Բոլոր նրանք, ովքեր նման խնդիր ունեն, թող դատարանին դիմում գրեն: Բոլոր դիմումներին պատշաճ կարգով ընթացք կտրվի»:
Արև Ավագյան