Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ:
Ըստ նրա` ոստիկաններից մեկը, ով չի ներկայանում, երբ անգամ ինքը խնդրում է դա, ամեն անգամ սպառնում է իր վրա ևս մեկ «հոդված ավելացնել». «Նաև ուզում եմ նշել, որ արդեն երկորդ անգամ ես նույն ոստիկանից նկատողություն եմ ստանում, իսկ դա միտված ա, որ ինձ հեռացնեն նիստերի դահլիճից: Հենց տենց բան եղավ, իմացեք, որ ես էդ պահից դադարում եմ փաստաբան ունենալուց: Ոչ ոք չի կարող իմ գաղափարները կամ շահերը առանց իմ համաձայնության ներկայացնել»:
Նա անդրադարձավ նաև դատավարության մասնակիցներին խոսքի իրավունք տրամադրելուն. «Մեր դատը պետք է սկսվի մեզանից, իսկ փաստաբանները պետք ա մեր ասածը հաստատեն իրավական առումով: Դուք պետք է առաջինը լսեք ամբաստանյալին հետո նոր փաստաբաններին: Եթե մենք բան չենք ասել, դուք խափանման միջոցից եք խոսում: Հիմա ի՞նչ, պիտի ամեն օր խափանման միջոցի՞ց խոսանք»,- ասաց Շանթ Հարությունյանը:
Ըստ նրա` քանի դատարանը չի լսել գործով ամբաստանյալների խոսքը, ուրեմն կա միտում իրենց խոսքը անտեսելու. «Ես Ձեզ առաջարկում եմ առաջինը մեզ հարցնենք, որովհետև մենք ենք դատվողը: Քանի որ ես ձերբակալվել եմ քաղաքական պայքարի արդյուքնում, ուրեմն դա չի դադարեցվելու բանտային ճնշումների ներքո: Ես շարունակելու եմ իմ պայքրաը իմ իդեաների համար»:
Արև Ավագյան