Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Շանթ Հարությունյան և ընկերներ»-ի դատական նիստը: Հերթական դատական նիստին պաշտպանական ճառով հանդես պետք է գային ամբաստանյալներից մի քանիսի պաշտպանները: Սակայն նիստի ընթացքում միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Ալեք Պողոսյանը: Նա նշեց, որ ցանկանում է ունենալ հանրային պաշտպան: Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը. «Պողոոսյանին հանրային պաշտպան ապահովելու նպատակով հարկավոր է դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ»,- նշեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը` հավելելով, որ այս գործընթացը իրականացնելու համար դատական նիստը հետաձգվում է: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին:
Զուգահեռ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Շանթ Հարությունյանի և ընկերների ազատության համար պայքարող քաղաքացիները: Նրանք պահանջում էին արդարացնել ամբաստանյալներին: Նրանք նշեցին, որ հոկտեմբերի 3-ին ժամը 11:00-ին նախատեսում են խաղաղ երթ անցկացնել: