«Հարգելի դատարան որոշեք ինքներդ՝ արդարացի վճիռ կայացնել, թե կատարել որևէ իշխանավորի ցուցումը»,- «Շանթ Հարությունյանի և ընկերներ»-ի դատական գործով նիստին այսօր ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն իր վերջին խոսքում հետևյալ խոսքերով դիմեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին:
«Ձեր վճռից կախված է ոչ միայն մեր ճակատագիրը, այլ նաև Հայաստանի քաղաքական ճակատագիրը»,- շեշտեց ամբաստանյալը:
Մյուս ամբաստանյալներից ոմանք վերջին խոսում նշեցին, որ իրենց տեսակետն արդեն արտահայտել են պաշտպանական ճառում, ամբաստանյալներից մի մասն էլ հանդես եկան քաղաքական հայտարարություններով: Դատական վիճաբանությունների փուլն այս պահին շարունակվում է:
Ամբաստանյալը դիմեց դատավորին
![](/banner/BeFree24_Web-Banner_840x90_02.png)