Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և գործով մյուս` 13 ամբաստանյալների գործի քննությունը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ մերժեց ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած միջնորդությունը`իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Պաշտպանը միաժամանակ միջնորդել էր նաև, որ եթե խափանման միջոցը չփոխվի, ապա պետբյուջեից պետք է գումար հատկացվի նրա երեք անչափահաս երեխաների ծախսերը հոգալու համար:
Արև Ավագյան