Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Շանթ Հարությունյանին տեսակցելու արգելքը հանվել է

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, կալանավոր Շանթ Հարությունյանին տեսակցությունների արգելքը հանել են: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Շանթ Հարությունյանի որդի` Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

«Այժմ գնում եմ պապայի մոտ, իսկ հետո կշարունակենք պայքարը հանուն նրանց ազատության… Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին. ազա՛տ, անկա՛խ Հայաստան»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել էին երթ կատարել Ազատության հրապարակից, որի ընթացքում բախում էր տեղի ունեցել նրանց և ոստիկանների միջև:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:

Շանթ Հարությունյանին, Հայկ Հարությունյանին, Դավիթ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը»: Իսկ Տիգրան Պետրոսյանի, Ալեք Պողոսյանի և Սևակ Մնացականյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը»:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել