Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Լարված իրավիճակ Կենտրոն դատարանի դիմաց

Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննությունը: Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ` դատարանի շենքի դիմաց լարված իրավիճակ է: Նախ դատական կարգադրիչներն ու ոստիկանները թույլ չեն տվել քաղաքացիներին ներկա գտնվել դատավարությանը` պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա: Ավելի ուշ ամբաստանյալների որոշ ազգականների հնարավորություն է տրվել ներկա գտնվել նիստերի դահլիճում: 

Այս պահին լարված իրավիճակը դեռ շարունակվում է:

 Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել