Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել

Այսօր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով, Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի և անչափահաս Շահեն Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Վերաքննիչ դատարանի որոշումը: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 2-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի և ընկերների գործով վերաքննիչ բողոքը՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

Առաջին ատյանի դատարանը Շանթ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել խուլիգանության հոդվածով: Նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, նույն հոդվածով դատապարտվել է նաև ամբաստանյալ Ալբերտ Մարգարյանը, նա անազատության մեջ կլինի 6 տարի: Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն այն չկիրառվեց` Քրեական օրենսգքրի հոդված 70 համաձայն (Պատիժը պայմանականորեն չկիրառաելը): Ալեք Պողոսյանը և Ավետիս Ավետիսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` համապատասխանաբար դատապարտվելով 4 և 5 տարվա ազատազրման, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց նաև Մկրտիչ Հովհաննիսյանը: Հայկ Հարությունյանը դատապարտվել է 4,5 տարվա, իսկ Լիպարիտ Պետրոսյանը` 5 տարվա ազատազրկման: Սևակ Մնացականյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, ինչպես նաև 2-րդ կետերով` դատապարտվելով 1,5 տարվա ազատազրկման: Տիգրան Պետրոսյանն ու Արմեն Հովհաննիսյանը դատապարտվել են 1 և 2 տարվա ազատազրկման: Վահե Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով` ընդհանուր առմամբ դատապարտվելով 7 տարվա ազատազրկման, իսկ Վարդան Վարդանյանը` 5 տարվա ազատազրկման:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել