Նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ձերբակալված 20 անձանց, այդ թվում՝ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին, սպառնում է մինչև 14 տարի ազատազրկում, եթե վերջիններիս մեղադրանք առաջադրվի:
Նշենք, որ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետիհատկանիշներով:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամառողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝հինգից տասը տարի ժամկետով:
Ինչպես նաև նույն օրեսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, եթե այն կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ապա պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net