Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվեց Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատականն նիստը:
Այսօրվա դատական նիստը սկսեց կես ժամ ուշացումով, քանի որ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանին տեղյակ էր պահել, որ մի փոքր կուշանա: Շանթ Հարությունյանը նշեց, որ ինքը ցանկանում է հրաժարվել իր պաշտպանից, քանի որ վերջինս արձակուրդում գտնվելու պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստերին:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանը կարող է ներգրավել մեկ այլ պաշտպան, ով Ինեսսա Պետրոսյանի բացակայության ժամանակ կներկայացնի իր շահերը, սակայն Շանթ Հարությունյանը նշեց, որ ցանկանում է իր շահերը պաշտպանել ինքնուրույն:
Ինեսսա Պետրոսյանից հրաժարվեց նաև ամբաստանյալ Վարդան Վարդանյանը. «Ես ու Շանթն իրար կպաշտպանենք»:
Ինեսսա Պետրոսյանը նաև Շահեն Հարությունյանի պաշտպանն է, քանի որ վերջինս անչափահաս է չի կարող սեփական շահերն ինքնուրույն ներկայացնել, Շանթ Հարությունյանի խնդրանքով, դատարանը որոշում կայացրեց Արա Զաքարյանին ներգրավել որպես Շահեն Հարությունյանի պաշտպան մինչև Ինեսսա Պետրոսյանի վերադարձը:
Այս պահին դատարանը հարցաքննում է գործով տուժող, ոստիկան Գեղամ Խաչատրյանին:
Արև Ավագյան