Գազայում հայտարարել են իսրայելական հարվածների հետևանքով 20 հազար զոհվածների մասին

Հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների զոհ է դարձել 20 հազար մարդ, որոնցից 8 հազարը երեխաներ են, ավելի քան 52 հազարը վիրավորվել են, հայտնել Է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը: Նրա տվյալները ներկայացնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։

Բացի այդ, անկլավի իշխանությունների տվյալներով, ռազմական գործողությունների արդյունքում Գազայի հատվածում ավերվել է 308 հազար միավոր բնակարան, 53 հազարը՝ ամբողջությամբ, 255 հազարը՝ մասնակի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել