ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և  նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել Bellatrix Energy Limited և Covart Energy Limited ընկերությունները, որոնք գրանցված են Հոնկոնգում (ՉԺՀ), ինչպես նաև երկու ընկերություններ ԱՄԷ-ից ՝ Sun Ship Management D և Voliton DMCC:

Սահմանափակումներ են մտցվել նաև ռուսական դրոշի ներքո Sanar 15 նավթամթերքների տեղափոխման համար նախատեսված տանկերի դեմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել