Կերի և կերային հավելումների արտադրության շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում կատարած ուսումնասիրությունների, վերլուծությունների, բացահայտած խախտումների ու թերությունների, հայտնաբերած վտանգավոր կերի և կերային հավելումների մասին տեղեկատվությունը փոխանցում են միմյանց:
Կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական մարմինները կերային թունավորումների և համաճարակների բռնկման դեպքում համատեղ մշակում և իրականացնում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: