Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Սա թելադրանքով կայացված դատական ակտ էր». փաստաբանը վերաքննիչ բողոք կներկայացնի

«Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի և անչափահաս Շահեն Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը երեկ է ստացել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարան վճիռը: Տիկին Պետրոսյանը տեղեկացրեց, որ դատարանը կայացրել է անընդունելի դատական ակտ. «Որոշումը շատ հապճեպ էր, շատ անսպասելի, դատարանը խորհրդակցան սենյակում ընդամենը մեկ ու կես ժամ մնաց, մինչդեռ ստացանք 133 էջանոց դատավճիռ, արդեն իսկ ակնհայտ երևում է, որ այն թելանդրանքով կայացրած դատական ակտ է»
Իրավաբան.net-ին փաստաբանը նաև ասաց, որ նա սահմանված ժամկետներում Վերաքննիչ բողոք կբերի. «Բողոքով կխնդրենք Վերաքննիչ քրեական դատարանից, որպեսզի արդարացման դատական ակտ կայացնի»,- փոխանցեց Ինեսսա Պետրոսյանը:
«Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատական վճիռը հրապարակվել է հոկտեմբերի 17-ին: Մանրամասներն՝ այստեղ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել