Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Շանթ Հարությունյանի և ընկերներ»-ի գործով պաշտպանի վերջին հույսերը հօ՞դս են ցնդել

Հոկտեմբերի 15-ին տեղի կունենա «Շանթ Հարությունյանի և ընկերներ»-ի հերթական դատական նիստը:  Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի և անչափահաս Շահեն Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը չի բացառում ՄԻԵԴ դիմելու հեռանկարը, եթե Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում, ինչպես նաև մյուս ատյաններում հաջողության չհասնեն:

«Հատկապես նախագահի հայտարարությունից հետո, որն ըստ էության դատարանին ուղղորդեց: Այսինքն` մինչ այդ դեռ հույսեր կար, որ արդարադատություն տեղի կունենա և դատարանը կղեկավարվի զուտ գործի դատավարության տվյալներով: Դատաքննությամբ պարզվել էր, թե ինչու էր արարքները տեղի ունեցել, այստեղ խուլիգանության հանցակազմ ի սպառ բացառվում էր: Անձիք դուրս էին եկել խաղաղ երթի, սակայն սադրիչները գործի անցան` ոստիկանների հետ մեկտեղ»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելով Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին: Այցի օրերին նա ելույթով է հանդես եկել` անդրադառնալով Շանթ Հարությունյանին: Նախագահը նշել է, որ նա և իր ընկերները հանցագործություն են կատարել և պետք է դատապարտվեն:

«Շանթ Հարությունյանի և ընկերներ»-ի հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Նշյալ նիստի ընթացքում պաշտպանական ճառերով պետք է հանդես գան գործով ներգրավված հանրային պաշտպանը և ամբաստանյալները: Այնուհետև կլինի ռեպլիկների փուլը` հայտարարություններով հանդես կգան պաշտպանները, որից հետո կլինեն ամբաստանյալների վերջին խոսքերը և դատավորը կհեռանա խորհրդակցական սենյակ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել