22-ամյա Սարգիսը մեղադրվում է 12 տարին չլրացած աղջնակի հանդեպ անառակաբարո գործողություններ կատարելու և աղջնակի հորը ծեծի ենթարկելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության, Սարգիսը 2014 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում մթերային խանութում, ինչպեսև խանութի մերձակայքում գտնվող իր աշխատանքի վայրում՝ բենզալցակայանի սենյակում անառակաբարո գործողություններ է կատարել 12 տարին չլրացած աղջկա նկատմամբ: Այսպիսով կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով արարք:
Բացի սրանից, նա օգոստոսի 9-ին` ժամը 12:00-ի սահմաններում եղբոր հետ գնացել է աղջկա հորը պատկանող մթերային խանութ և դիտավորությամբ իր հետ վերցրած մետղապլաստե խողովակով 3-4 անգամ հարվածել է նրա գլխին`պատճառելով ֆիզիկական ցավ:
Այսպիսով Սարգիս Խաչիկի Համբարձումյանը կատարել է հանցավոր արարք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 118հոդվածով: Այս հոդվածով մեղադրանք է առաջարվել նաև Սարգսի եղբորը՝ Մակարին:
Սարգսին մեղադրանք է առաջադրված նաև մեկ այլ անձի մարմնական վնաս հասցնելու համար: Գործով ամբաստանվում է նաև աղջկա հայրը՝ Սարգիսին ծեծելու համար:
Սարգիսի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը, մյուս երկու ամբաստնյալների հանդեպ՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: