ԱՆ-ն մանրամասներ է հայտնել սննդային թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների վիճակի մասին

«Սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 12 քաղաքացիներից 4-ը դուրս է գրվել, այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժօգնություն է ստանում 8 քաղաքացի:

Արմավիրի հանրային սննդի կետում սնվելուց հետո «սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 12 քաղաքացիներից 4-ը դուրս է գրվել, այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժօգնություն է ստանում 8 քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ բուժառուների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

«Նրանց  կյանքին սպառնացող վտանգ չկա: Բուժօգնությունը ստանում են Արմավիրի ԲԿ-ում, Երևանի բուժհաստատություններ տեղափոխելու կարիք չկա»,- հավելեց խոսնակը:

Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնվելուց հետո «սննդային թունավորում» ախտորոշմամբ 12 քաղաքացի հայտնվել է հիվանդանոցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել