Արտոնյալ պայմաններով հիփոթեք ոստիկանների համար․ հանրային քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծը

e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացվել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է Կառավարությանը լիազորել հաստատելու այն կարգը և պայմանները, որոնցով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները կարող են օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորումից՝

  • բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու, կամ
  • բնակելի տուն կառուցելու նպատակով։

Այս փոփոխությունը նպատակ ունի նպաստել ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովվածությանը՝ նրանց հնարավորություն տալով օգտվել արտոնյալ հիփոթեքային վարկերից և բարելավել բնակարանային պայմանները։

Հանրային քննարկման մասնակցելու հնարավորություն ունեն բոլոր քաղաքացիները, որոնք կարող են ներկայացնել իրենց առաջարկները և դիտարկումները e-draft հարթակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել