Team Telecom Armenia-ն շարունակում է ընդլայնել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը Հայաստանում՝ նպատակ ունենալով հաճախորդներին ապահովել առավել հասանելի և հարմարավետ սպասարկմամբ։ Ընկերության վաճառքի և սպասարկման նոր կենտրոնն իր դռներն է բացել Մեգամոլ առևտրի կենտրոնում (հասցե՝ Գայի պողոտա 16): Կենտրոնը բաց է ամեն օր՝ 10:00-22:00-ն։
Նոր մասնաճյուղի այցելուները հնարավորություն ունեն մեկ վայրում ձեռք բերելու Team-ի ծառայությունների ամբողջական փաթեթը՝ բջջային և ֆիքսված կապ, ինտերնետ և հեռուստատեսային լուծումներ, ինչպես նաև ծանոթանալու նորագույն սարքավորումների և աքսեսուարների լայն տեսականուն։ Սպասարկող թիմը պատրաստ է արագ և անհատական մոտեցմամբ աջակցելու բոլոր հաճախորդներին՝ օգնելով ընտրել իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ ու սարքավորումներ։
«Նոր մասնաճյուղի բացմամբ մենք ընդլայնում ենք ոչ միայն մեր սպասարկման քարտեզը, այլև հաճախորդների հետ շփվելու, նրանց հարցերին ու կարիքներին օպերատիվ արձագանքելու հնարավորությունները։ Հաճախորդամետ մոտեցումը մեր աշխատանքի հիմքում է, Team-ով շարունակաբար բարելավում ենք հաճախորդների սպասարկման և ծառայությունների որակը՝ առաջարկելով էլ ավելի հուսալի կապ, նորարարական լուծումներ և բարձրակարգ սպասարկում»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:
Վաճառքի և սպասարկման նոր կենտրոնի բացմամբ Team-ի մասնաճյուղերի քանակը ամբողջ Հայաստանում հասել է 79-ի: Դրանց հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]





