Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

Россия сегодня-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ բժիշկները իր մոտ ախտորոշել են «սարսափելի, լուրջ» հիվանդություն: Նա ասել է, որ պետք է վիրահատվի և մատնացույց է արել կրծքի ձախ կողմը: «Ես զգացի, որ այսօր պետք է եթեր դուրս գամ և ճշմարտությունն ասեմ, քանի որ միշտ ավելի լավ է ճշմարտությունն ասել ինքներս, քան թողնել, որ լսարանը սնվի լուրերով», – ասել է նա:

Այս մասին գրում է The Moscow Times-ը։

45-ամյա Մարգարիտա Սիմոնյանը չի մանրամասնել, թե բժիշկներն ինչ հիվանդություն են ախտորոշել: Սիմոնյանին մոտ կանգնած աղբյուրը The Moscow Times-ին ասել է, որ նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել և շատ լուրջ առողջական խնդիրներ ունի: Աղբյուրի խոսքով՝ որոշվում է Russia Today-ում նրա աշխատանքը շարունակելու հարցը, և քննարկվում է նրա հեռանալու տարբերակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել