Կան տարբեր դեպքեր, երբ անձը ցանկանում է իր մահացած ծնողի կամ ամուսնու գույքը ժառանգել, հայտնվում է փակուղու առջև, որովհետև երբ փաստաբանի միջոցով դիմում է նոտարին, վերջինս մի շարք փաստաթղթեր է պահանջում, այդ թվում՝ բնակության վայրից տեղեկանք, որ մինչև մահը, տվյալ անձը բնակվել է որևէ հասցեում, իր խնամքին չի ունեցել անչափահաս կամ անաշխատունակ ընտանիքի անդամ։
Այս խնդրին Iravaban.net-ի հետ զրույցում անդրադարձավ փաստաբան Մարատ Ատովմյանը՝ ընդգծելով, որ գործընթացն այս դեպքում անընդհատ երկարում է, խնդրի մի կողմում քաղաքացին է, մյուս կողմում՝ նոտարներն ու Երևանի քաղաքապետարանը։
«Տեղեկանքը տրամադրող թաղային լիազորը հայտնում է՝ տվյալ բնակչին չեմ ճանաչում, չգիտեմ՝ նա մինչև մահն այդ բնակարանում ապրել է, թե ոչ, չեմ կարող տեղեկանք տալ, բերեք 3 հարևան։ Սա ինքնին շատ բարդ խնդիր է, որովհետև փաստաբանն այդ մարդկանց չի ճանաչում, չի կարող գնալ, անծանոթ մարդկանց ասել՝ որպես վկա եկեք, գնանք թաղային լիազորի տուն, գրավոր տրամադրեք համապատասխան վկայությունները»,-ասաց Ատովմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։