Ռուսաստանը լայնածավալ հարված է հասցրել ուկրաինական մի շարք բնակավայրերի

Ռուսական կողմն Ուկրաինայի ուղղությամբ նախօրեին արձակել է ավելի քան 800 անօդաչու թռչող սարք, 13 հրթիռ, այդ թվում՝ 4-ը բալիստիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հարվածների հետևանքով Կիևում ավերվել են սովորական բնակելի շենքեր։ Դրանցից մեկում փլուզվել են 4-րդ և 8-րդ հարկերի միջնորմները։

Հաղորդվում է, որ զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Ուկրաինայի մայրաքաղաքում տասնյակ մարդիկ են վիրավորվել։

Զելենսկին նշել է, որ վնասվել է Նախարարների կաբինետի շենքը, որի վերին հարկերում հրդեհ է բռնկվել։

Զապորոժիեում վնասվել է ավելի քան 20 տուն և մանկապարտեզ։ Կրիվոյ Ռոգում ոչնչացվել են պահեստներ, մեկ մարդ մահացել է Սումիի մարզի Սաֆոնովկայում, իսկ մյուսը՝ Չեռնիգովի մարզում, իսկ  Օդեսայում վնասվել է բնակելի բարձրահարկ շենք:

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ վերջին 24 ժամվա ընթացքում տուժել են բազմաթիվ շրջաններ:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով՝ ռուսական զորքերի գիշերային լայնածավալ հարձակման թիրախների թվում են եղել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտները և լոգիստիկան։

Նշվում է, որ, մասնավորապես, հարվածներ են հասցվել Կիևում և համանուն մարզում ծանր տեխնիկայի և ինքնաթիռների վերանորոգման գործարանի և անգարների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել