Նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում. Նվեր Կոստանյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի առաջարկությամբ նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նվեր Կոստանյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,

տեղեկացնում եմ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի առաջարկությամբ նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։

Այս նշանակումը մեծ պատասխանատվություն է և վստահություն, որի համար խորապես շնորհակալ եմ։ Քաջ գիտակցում եմ, որ նախարարության գործունեության արդյունավետության, թափանցիկության և հանրության հետ կառուցողական երկխոսության ապահովման հարցում հանրային հաղորդակցությունը բացառիկ կարևորություն ունի։

Վստահ եմ, որ նախարարության թիմի հետ համատեղ աշխատանքով և հետևողական քայլերով կկարողանանք ապահովել մեր հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվական միջավայրը և նպաստել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել