Ձեռքբերման վաղեմություն․ երբ տասը տարվա տիրապետումը դառնում է սեփականության իրավունք

Ձեռքբերման վաղեմությունը սեփականության իրավունքի ձեռքբերման ինքնուրույն հիմք է, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ Այն հնարավորություն է տալիս անձին դառնալ սեփականատեր, եթե նա երկար տարիներ փաստացի տիրապետել է գույքին՝ այն օգտագործելով որպես սեփական։

Հիմնական պայմանները

  1. Տիրապետման տևողությունը – առնվազն 10 տարի։
  2. Բարեխիղճություն – անձը պետք է համոզված լինի, որ գույքի տիրապետումը չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքները։
  3. Բացահայտություն – գույքի տիրապետումը չի կարող լինել գաղտնի․ պետք է ակնհայտ լինի շրջապատի համար։
  4. Անընդմեջություն – տիրապետման ընթացքում չպետք է լինի ընդհատում կամ ժամանակավոր հրաժարում գույքից։

Տիրապետման ժամկետների միավորում

Եթե գույքին նախքան տվյալ անձի տիրապետելը տիրապետել է նրա իրավահաջորդը, ապա հնարավոր է իրար միացնել այդ ժամկետները։ Օրինակ՝ եթե հայրն արդեն 6 տարի տիրապետել է հողամասին, ապա որդին, որպես իրավահաջորդ, կարող է իր 4 տարվա տիրապետումը միացնել հոր տիրապետման ժամկետին և 10 տարին լրանալուց հետո իրավունքի ձեռքբերման հարց բարձրացնել։

Գույքի պաշտպանություն երրորդ անձանցից

Թեպետ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերջնականապես առաջանում է միայն պետական գրանցման պահից, մինչ այդ գույքին որպես սեփականություն տիրապետող անձը նույնպես իրավունք ունի այն պաշտպանել երրորդ անձանցից, եթե նրանք գույքի սեփականատեր չեն և օրենքով կամ պայմանագրով դրա նկատմամբ տիրապետման իրավունք չունեն։

Սեփականության իրավունքի առաջացում

  • Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության հիմքով առաջանում է միայն Կադաստրի կոմիտեում պետական գրանցում կատարելու պահից։
  • Առանց գրանցման հնարավոր չէ դառնալ օրինական սեփականատեր, նույնիսկ եթե բոլոր պայմանները բավարարված են։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել