Կենտրոնական քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից՝ գլխավոր դատախազության հետ համատեղ իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում, 30 անձ ձերբակալվել է «օրինականացված գողության», «հանցավոր համայնքին» անդամակցելու, «հանցավոր համայնքի» գործունեությանը օժանդակելու և այլ հոդվածներով։ 2 անձի մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։ Այս մասին հայտնում է Jnews.ge-ն։
Ոստիկանական գործողություններ են իրականացվել Թբիլիսիում, Սամցխե-Ջավախեթիում, Իմերեթիում և Կախեթիում։
Քննությունը պարզել է, որ քրեական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք, անձնական շահ ստանալու նպատակով, մասնակցել են քաղաքացիների միջև ֆինանսական վեճերի լուծմանը, կազմակերպել են այսպես կոչված գողական վեճեր հակամարտության կողմերի մասնակցությամբ, որոշումներ են կայացրել կողմերից մեկի օգտին՝ հետևելով այսպես կոչված գողական ավանդույթներին, և պարտադրել են մյուս կողմին վճարել գումար։ Սահմանված ժամկետների խախտման դեպքում նրանք սպառնացել են ֆիզիկական բռնությամբ և մահով։
Քննությունը նաև պարզել է, որ այսպես կոչված «օրենքով գող» Թենգիզ Խոփերիան՝ մականունով «Չինկա», ով գտնվում է արտասահմանում, մասնակցել է այսպես կոչված գողական հաշիվների՝ մեղադրյալների և վիճող կողմերի մասնակցությամբ։
Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել մեղադրյալների տներում և բնակարաններում՝ որպես իրեղեն ապացույցներ առգրավելով հրազեն, զինամթերք և գումար։ Առգրավվել են նաև մեղադրյալների բջջային հեռախոսները, որոնք նրանք օգտագործել են միմյանց հետ և արտասահմանում բնակվող վրացի «օրենքով գողերի» հետ շփվելու համար։
Հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարի ազատազրկմամբ։