5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում, հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը։
Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բալըքեշիր նահանգից 58 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 238 հազար մարդ, և ընկած է 8 կմ խորության վրա ։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։