Համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերեցին գողացված ավտոմեքենան

Սեպտեմբերի 6-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում կայանված իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները իրացնելով ստացված տեղեկությունը՝ Դիլիջանի բաժնի ծառայողների և Տավուշի մարզի պարեկների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, գողացված ավտոմեքենայով հանդերձ, Դիլիջանի բաժին են տեղափոխել են արմավիրցի 26-ամյա և դիլիջանցի 22-ամյա երկու երիտասարդի։

Նրանք տեղափոխվել են Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Արմավիր քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել