Զախարովան հաստատել է, որ Ռուսաստանը սպասում է Թրամփի պատասխան այցին

Ռուսաստանյան կողմը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխան այցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դա  հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Այդ մասին ասել է մեր երկրի նախագահն՝ ամփոփելով Ալյասկայի գագաթնաժողովին իր մասնակցության արդյունքները: Նա համապատասխան հայտարարություններ է արել: Եվ ես կարող եմ նաև մեջբերել նրան: Նա հրապարակավ հրավիրել է ԱՄՆ նախագահին Ռուսաստան», – նշել է դիվանագետն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում:Պատասխանելով Թրամփի այցի հնարավոր ժամկետների վերաբերյալ պարզաբանող հարցին՝ Զախարովան բացատրել է, որ «դա նախագահի վարչակազմի իրավասությունն է»:

«Ինչ վերաբերում է մնացած բոլոր մանրամասնություններին, դա թե՛ մեր երկրի և թե՛ ԱՄՆ-ի նախագահների վարչակազմերի խնդիրն է», – հավելել է նա:

Օգոստոսին Անքորիջում հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփն ի պատասխան Մոսկվա ժամանելու հրավերին հայտարարել էր, որ դա հնարավոր է համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել