Էդվարդ Ասրյանը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զինվորական պատվի, արիության, Հայաստանի Հանրապետությանն անձնուրաց ծառայելու և այն պաշտպանելու խորհրդանիշ մարտական դրոշը Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանին հանձնելով՝ ԶՈՒ ԳՇ պետը վստահություն է հայտնել, որ զորատեսակը  շարունակելու է պատվով կատարել իր առաքելությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել