44-ամյա Սերժիկ Փալանդուզյանը, 54-ամյա Վալերիկ Մանուչարյանն ու 14-ամյա Աշոտը մեղադրվում են Մովսես գյուղի բնակչի ցուլը գողանալու ու վաճառելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության, ցուլը գողանալու նպատակով Սերժիկն ու Վալերիկը նախնական համաձայնության է եկել Վալերիկ Մանուչարյանի հետ և պայմանավորվածության հաջորդ օրը` 2014թ-ի օգոստոս ամսվա ընթացքում Բերդ -Ճամբարակ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին գտնվող «Մահլապտան» կոչվող հանդամասից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով գողացել են Մովսես գյուղի բնակիչ Վրեժ Բադալյանին պատկանող ցուլը:
Նրանք ցուլին առանձնացրել են նախրից և այն վաճառել քննությամբ չպարզված անձի` Վրեժ Բադալյանին պատճառելով խոշոր չափի` 600000 դրամի նյութական վնաս:
Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ: Անչափահաս ամբաստնյալը հսկողության է հանձնված, իսկ մյուս երկու ամբաստնյալների հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին: