Ո՞ր դեպքում կազատվեք ապացուցման պարտականությունից

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախ սահմանում է ապացուցման պարտականությունը, ապա մեկ այլ հոդվածով նախատեսում է թե որոնք են ապացուցելուց ազատելու հիմքերը: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության 52-րդ հոդվածում նշվում է, որ հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն:

Երկրորդ, նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Եվ երրորդ, քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել