Պետությունը հատուկ կարգով ապահովում է անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն սոցիալապես անապահով և առանձին խմբերի համար։ Այս կարգավորումը սահմանված է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318–Ն որոշմամբ։
Ստորև ներկայացված են այդ խմբերը․
- սոցիալապես անապահով ընտանիքներ (ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված),
- հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին, 2-րդ, 3-րդ խմբեր, տարբեր աստիճանի ֆունկցիոնալ սահմանափակումներով),
- մինչև 18 տարեկան երեխաներ,
- հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
- վերարտադրողական տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում /42 օր/.
- առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ`18-23 տարեկան,
- զինծառայողներ, նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև զինծառայության ընթացքում վիրավորում կամ հիվանդություն ստացածու զորացրված անձինք,
- փրկարարական ծառայության աշխատակիցներ և նրանց ընտանիքներ,
- ձերբակալվածներ (ծայրահեղ դեպքերում), կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
- բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շահառուներ,
- բռնադատվածներ,
- Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
- մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
- ապաստան հայցողներ և փախստականներ,
- Հայաստանի օլիմպիական հավաքականների մարզիկներ.
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք (2023 թ. Սեպտեմբերի 19-ից հետո),
- ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք (առողջական խնդիրների լուծման նպատակով),
- 65 և բարձր տարիքի անձինք (միայն ստոմատոլոգիական բժշկական օգնություն),
- դաատաբժշկական, դատահոգեբուժական և այլ փորձաքննության ենթարկվողներ։
Ի՞նչ անվճար և արտոնյալ բժշկական օգնություն է տրամադրում պետությունը
ՀՀ պետական բյուջեի առողջապահական ոլորտի ծրագրերին ֆինանսավորման հաշվին ապահովում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնություն՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով։
Բոլոր քաղաքացիների համար անվճար են՝
- վերակենդանացման ծառայությունները,
- տուբերկուլիյոզի բուժումը,
- հոգեկան և կախվածության (նարկոլոգիական) հիվանդությունների բուժումը,
- աղիքային և այլ վարակիչ հիվանդությունների բուժումը,
- զորակոչային տարիքի անձանց բուժօգնությունն ու փորձաքննությունը,
- ծննդօգնությունը,
- 0-7 տարեկան երեխաների բուժօգնությունը,
- հեմոդիալիզի ծառայությունները։
Բոլոր քաղաքացիները կարող են անվճար օգտվել նաև արտահիվանդանոցային (պոլիկլինիկական) ծառայություններից, բացառությամբ ստոմատոլոգիական ծառայությունների։ Սոցիալապես անապահով և հատուկ խմբերի համար անվճար են նաև ստոմատոլոգիական և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները։
Բոլոր քաղաքացիները կարող են զեղչով օգտվել հետևյալ ծառայություններից (բացառությամբ սոցիալապես անապահովների, որոնց համար դրանք տրամադրվում են անվճար)՝
- անհետաձգելի բուժօգնություն,
- սեռավարակների բուժում,
- ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բուժում,
- գինեկոլոգիական հիվանդությունների բուժում։
Կարևոր է իմանալ․ Եթե պետության նախատեսած գումարները տվյալ ամսում սպառվել են, ապա անվճար կամ արտոնյալ բուժօգնությունը կազմակերպվում է հերթագրությամբ։ Միայն հատուկ դեպքերում հնարավոր է ստանալ բուժօգնություն արտահերթ կարգով։
Մի մոռացե՛ք, առողջապահական ծառայություններից օգտվելիս միշտ պարզել, թե որ խմբին են հասանելի անվճար կամ արտոնյալ ծառայություններ։ Դա ձեր օրինական իրավունքն է։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։