Դատավոր Սարգիս Պետրոսյանի գույքն ու եկամուտները․ միլիոնավոր կանխիկ դրամներ, նոր բնակարան, հողամասեր

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Սարգիս Պետրոսյանը ԿԿՀ է ներկայացրել 2024 թվականի գույքերի ու եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատավորի հետ ապրում են ծնողները՝ Ռաֆիկ Ղուլիջօղլյանը և Լարիսա Քարտաշյանը, կինը՝ Անահիտ Աբրահամյանը, և 3 անչափահաս երեխաները։

Սարգիս Պետրոսյանի մայրն աշխատում է Գետափի միջնակարգ դպրոցում՝ որպես հաշվապահ, նրա կինը ևս հաշվապահ է, աշխատում է Արթիկի թիվ 1 դպրոցում։

Դատավորը հայտարարագրել է 1 հողամաս, որը միանձնյա է տնօրինում, գտնվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, գնվել է 2011 թվականին, ևս 2 հողամաս, որի 3/5 մասն իրեն է պատկանում, որպես ժառանգություն ստացել է 2011 թվականին, 1 անշարժ գույք, որը միանձնյա է տնօրինում, որպես ժառանգություն ստացել է 2011 թվականին։

Նա միանձնյա տնօրինվող մեկ անշարժ գույք 2024 թվականին 9 հազար դոլարով օտարել է Լիլիթ Ղուլուջօղլյանին, գտնվում է Արթիկում։

Տարվա ընթացքում առկա տրանսպորտային միջոցը՝

  • Mitsubishi, թողարկման տարին՝ 2010, գնվել է 2019 թվականին։

Հանձնված և վերցված փոխառություններ՝

  • Արդշին բանկից 25 միլիոն 98 հազար 294 դրամ, որից տարվա ընթացքում մարել է 2 միլիոն 306 հազար 276 դրամը՝ տարվա վերջում դարձնելով 22 միլիոն 732 հազար 18 դրամ։

Որպես կանխիկ դրամ Սարգիս Պետրոսյանը հայտարարագրել է՝

  • 2 հազար դոլար, որը տարվա վերջում չի փոփոխվել,
  • 17 միլիոն դրամ, որը տարվա վերջում 1 միլիոնով նվազել է,
  • 1 միլիոն 500 հազար դրամ, որը տարվա վերջում ավելացել է՝ կազմելով 3 միլիոն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները՝

  • Արդշին բանկ – 3 միլիոն 61 հազար 464 դրամ,
  • Անշարժ գույքն օտարելուց ստացած եկամուտը՝ 9 միլիոն դրամ,
  • Աշխատավարձ՝ ՀՀ դատախազությունից 9 միլիոն 296 հազար 898 դրամ, ԲԴԽ-ից՝ 5 միլիոն 645 հազար 181 դրամ։

Դատավորը վերցված վարկի մայր գումարի մարմանն ուղղված վճարում է կատարել 22 միլիոն 732 հազար և 678 հազար 456 դրամի չափով՝ նոր բնակարանի համար։ Նա նաև «Որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ-ի անդամ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել